Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Առաջադրանքներ
- Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։
խելք-խելքի—Խորհրդակցելով՝ խելքները մեկ անելով
Հավան- համաձայնություն
քիրմանի շալ-Բրդի նուրբ գործվածք
փստա-պիստակ
բադամ-նուշ
սովդաքյար-Վաճառական
դուռը կըտրած-դուռը բացած
վիզը ծըռած- խեղճացած
մուրհակ-Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար
պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտաթուղթ
թառակ-Այգիների թաղ, որ ուրիշ թաղերից բաժանված Է փողոցով՝ ճանապարհով - Նկարագրիր բալլադի հերոսներին։
Ճայ-Ճայը անամոթ էր։ Նա սխալվեց իր գործի մեջ։
Փուշ-Փուշը շատ հաբերատար մարդ էր։
Չղջիկ-Չղջիկը բարի էր։
- Արձակ շարադրանքի միջոցով պատմիր լեգենդի բովանդակությունը։
Մի օր Չղջիկն ու Ճայը որոշում են դառնալ վաճառականներ, բայց փող չեն ունենում։ Գնում են Փշից փող են վերցնում։ Ճայը գնում է առևտուր է անում, լցնում է նավի մեջ։ Վերադառնալիս նավը խորտակվում է և ճայը ամոթից չի վերադառնում, այլ մինչև որս էլ ջրի վրա թռչում է և փնտրում իր կորցրած ապրանքը։ Չղջիկը շատ է սպասում Ճային։ Փուշը անընդհատ Չղջիկի մոտ է գալիս և իր փողը հետ է ուզում՝ հայհոյելով և խայտառակելով նրան։ Չղջիկը իր ունեցածը վաճառում է փողը տալիս է Փշին, բայց պարտքից չի պրծնում։ Ստիպված սկսում է ցերեկները թաքնվել և միայն գիշերները դուրս գալ, որ ոչ ոք իրեն չտեսնի։
- Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

- Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրու։
Չղջիկները գիշերը արթուն են, իսկ ցերեկը քնում:Նարանք սնվում են արյունվ կամ մկներով: Նարնք չեն տեսնում, այլ տարծության մեջ կաղմնորոշվում են լսողությամբ:Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։
- Փորձիր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։
🕊 Լեգենդ ճայի մասին 🕊
Մի օր մայրիկը ճային ուղարկում է ձուկ բերելու։ Ճայն համաձայնվում է և գնում է ձուկ բերելու։ Ճայը շատ էր սիրում օգնել մայրիկին և հայրիկին։ Բայց նա շատ ամաչկոտ էր և սիրում էր միայն իրեն և իր ընտանիքին, բայց չեր սիրում երբ ինքն հիվանդանում էր։ Ճայը իրականում չէր գնացել ջրի վերևը ձուկ բռնելու հետևից այլ գնացել էր մի բարի տատիկի մոտ և ասում էր։
—Տատիկ դու բարի տատիկ ինձ մի հատ ձուկ կտա՞ս։
Տատիկը զայրանալով ասում է․ —Այ տղա ինչո՞ւ չես գնում ջրից որսաս։
Տաղան ասաց տատիկին, որ նա վախենում է հիվանդանալ և նա մտածում է, որ ջուրը կարող է նրան վարագել, դրա համար էլ ջրից չէր որսում ձուկը այլ գալիս և իրենից էր ուզում։
Տատիկը նրան պատմեց մի պատմություն, թե ինչպես է նա բուժվել երբ մտել է ջուրը։ Եվ այդ օրվանից ճայը միշտ գնում և արդեն ջրից էր որսում ձկներ։ Այդ տեղից էլ եկել է նրանց սովորությունը թրջել ջրի վերևում։
Սա իմ հորինածն է չղջիկի մասին։
Կամիլան և Վալենտինան
Մի օր մայր չղջիկը իր երկու տարեկան որդուն ասում է․
—Կամիլա՛ նայիր և սովորիր Վալինտինաից թե ոնց էնք մենք չղջիկներս քնում։
Վալենտինան Կամիլաի ընկերուհին էր։ Նա ընկերացել էր Կամիլաի հետ որպիսզի նրա գլխին սարգի։ Այնպես, որ Կամիլան նախանձի նրան։
Կամիլան զայրանում էր, երբ մայրիկը ասում էր նրան <<նայիր և սովորիր Վալինտինաից։>>
Մի օր Կամիլան արդեն պատրաստվում էր քնել և այդ ժամանակ Վալինտինան ասում է։
—Գիտե՞ս, որ ես ամենահայտնի չղջիկն եմ այս աշխարհում։ Կամիլան պատասխանում է։ —Վալինտինա շատ եմ խնդրում կպատմես թե ինչպես ես դու դարձել ամենահայտնի չղջիկը։
Վալենտինան ասում է, որ այդ պատմությունը շատ երկար է այն այնքան երկար է, որ երբ ես այն պատմեմ արդեն գիշեր կլինի։ Թող մնա վաղը կպատմեմ։
Հաջորդ օրը Կամիլան գնում է Վալինտինաի մոտ և ասում է։
—Վալենտինա խնդրում եմ կպատմես ինձ այն պատմությունը թե ոնց ես դու դարձել ամենահայտնին։ Վալենտինա պատասխանում է։ —Կամիլա ես իրականում ամենահայտնին չեմ ես քեզ ստել եմ։
Քանի, որ Կամիլան շատ բարի մարդ էր նա Վալենտինաին ասաց։
—Ես ներում եմ քեզ, բայց մյուս անգամ չեմ ներելու։
Եվ այդպես էլ նրանք ընկերացան առանց որևէ նպատակի։