Ես իմ գարնանային արձակուրդները անցկացրել եմ տանը։ Ես գացել եմ մեկ-մեկ տատիկիս տուն կամ տանն եմ մնացել և հեքիաթ կարդացել։ Կարդացել եմ <<Երկարագուլպա Պիպիի>> արկածները։ Իսկ իմ ազատ ժամանակը ես նվիրում էի իմ եղբորը և նրա հետ խաղում։ Կիրակի օրը՝ Ծաղկազարդին, ես առավոտյան գնացել եմ եկեղեցի և մոմ վառել։ Նաև այնտեղից ես գնել եմ ուռենու ճյուղերից պատրաստված թագ և բողբոջած ճյուղեր, որոնք խորհրդանշում են տան հաջողություն և առատություն։ Ասեմ, որ իմ հարազատների հետ ես շատ հետաքրքիր և ուրախ եմ անցկացրել գարնանային արձակուրդները։ Ես շատ էի սպասում այս մեկ շաբաթյա արձակուրդներին։ Իմ կարծիքով արձակուրդները հնարավորություն են տալիս մի փոքր հանգստանալ։ Սիրում եմ իմ գարնանային արձակուրդները💞❤