Կատարել առաջադրանքները
Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․
-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։
-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոս111կի բաժանել։
Իսկ մյուս որդին էլ թե․
-Ես նրանց գութան կնվիրեմ։ ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։
Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։
Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Որովհետև նա ավելի խելացի էր։
Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Ես կնվիրեի կով։
Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյական-թագավոր, որդի, գահ, գյուղացի
Բայ-դժվարանալ, որոշել, վճռել, փորձել, հրամայել, որախանալ
շաղկապ-թե, և, երբ, որ,
Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։
ծեր թագավոր
խելացի որդի
արժանի գահաժառանգ
աղքատ գյուղացի
ծանր գութան
պարարտ հող
Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
Բարդ բառեր՝ ոսկեզօծ, ոսկեծամ,
Ածանցավոր բառեր՝ ոսկեղեն, ոսկյա
Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։
Ածանցավոր բառ | արմատ | ածանց |
թագավոր | թագ | ավոր |
գյուղացի | գյուղ | ացի |
շռայլորեն | շռայլ | որեն |
անվերջ | վերջ | ան |
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Արքա-թագավոր
Ընծայել-նվիրել
Ավարտել-վերջացնել
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Քիչ-շատ
Երիտասարդ-ծեր
Տխրել-ուրախանալ
Կազմի՛ր բառակապակցություններ։
թագավորական գահ
թանկ ոսկի
շռայլորեն նվիրել
նվիրել որդուն
Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։
Ծեր թագավորը շատ ուրախացավ։
Շարունակի՛ր։
Երբ մարդիկ կարիքի մեջ են, նրանց պետք է օգնել։
Թագավորը հայտարարեց , որ իր ժառանգությունը տալիս է գութան նվիրող որդուն։
Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։
Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։
Անգործությունը ծուլություն է ծնում։
Անբանի համար ամեն օր տոն է։
Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։