Posted in Անգլերեն

English 03.05.2021

on (place) …….. There is a book on the table.- Սեղանի վրա կա գիրք։
on (time) ………. We shall meet on Monday.- Ավելի լավ է հանդիպենք երկուշաբթի։
in (place) ……… The pen is in my bag.-Գրիչը իմ պայուսակում է։
in (time) ……….. He was born in 1981. His birthday is in May. — Նա ծնվել է 1981թ․։ Նրա ծնունդը մայիսին է։
at (place) ……… I met him at the station. Ես հանդիպել էի նրան կայարանում։
at (time) ……….. I get up at 8 o’clock. Ես արթնանում եմ ժամը ութին։
down …………… He ran down the street. Նա փողոցով ներքև էր վազում։
up ……………….. The cat climbed up the tree. Կատուն վեր էր բարձրանում ծառի վրա։
out of ………….. They went out of the room.-Նրանք դուրս եկան սենյակից։
into ……………… He went into the house.- Նա մտավ տուն։
above ………….. There is a bookshelf above my table. -Իմ սեղանի վերևում կա գրքերի դարակ։
under ………….. The cat is under the table. -Կատուն սեղանի տակ է։
with …………….. I shall go there with my friend.-Ես ավելի լավ է իմ ընկերոչ հետ գնամ այնտեղ
without ……….. We can’t eat soup without spoons. -Մենք չենք կարող ուտել ճաշ առանց գդալների։
for ………………. This book is for my brother. -Այս գիրքը իմ եղբոր համար է։
of ………………… The name of the dog is Jack.- Շան անունը Ջեք է։
before …………. I shall do my homework before supper. — Ես լավ է դաս մինչև ընթրիքը։


after …………….. They will play football after school. -Նրանք ֆուտբոլ կխաղան դասերից հետո։
in front of ……. There is a small garden in front of my house.- Իմ տան դիմաց փոքրիկ այգի կա։
behind ………… The blackboard is behind the teacher’s table. -Գրատախտակը ուսուցչի սեղանի ետևում է։
beside ………… He came into the room and sat beside Mary.- Նա եկավ սենյակ և նստեց Մարիի կողքին։
between ……… There is a picture between the windows.- Պատուհանների միջև նկար կա։
about ………….. I shall tell you about my best friend.- Ես ավելի լավ է պատմեմ իմ ամենալավ ընկերոչ մասին։
around ………… They gathered around the table. Նրանք հավաքվել են սեղանի շուրջ։
by ……………….. He sat by the fire. Նա նստել էր կրակի կողքին։
through ………. He went through the field.-Նա անցավ դաշտով։

near ……………. There is a shop near the house.- Տան մոտակայքում կա խանութ։
far from ……….. Jack lives far from our house.- Ջեքը ապրում է շատ հեռու մեր տնից։
to ………………… He goes to school every day.- Նա գնում է դպրոց ամեն օր։
from …………….. He has dinner when he comes home from school. Նա ընթրում է, երբ տուն է գալիս է դպրոցից։

Posted in բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում հանդիպում են բակտրիայներ և սնկեր։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    հումուսը պարունակում է տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներ, Իսկ հողը պարունակում է հումուս։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    որովհետև այնտեղ հումուսը ավելի շատ է լինում։
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    հողում կա հումուս, օդ, ջուր, կավ, ավազ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    պարարտանյութերը լրացուցիչ ուտելիք է բույսերի համար
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Երբ անձրևներ չի գալիս մարդիկ արհեստական ոռոգումով ջրում են ծաղիկները, իսկ փխրեցումը նրա համար է, որ հողի մեջ մի քիչ օդ կուտակվի։
Posted in Մայրենի

Մայրենի 03.05.2021

Կատարել տեքստային առաջադրանքները։

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Խատուտիկ

Ես իմ տատիկի տանը ունեմ խատուտիկ ծաղիկ:

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Գետ

Գետակ, գետամեջ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Լեռներ, երկրներ

Մեր աշխարհի տարբեր երկրներում  կան տարբեր բարձրության լեռներ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Բայ-հոսել, պատմել

Ածական-բարձր, անհոգ

Գոյական-թռչանակ, երկարություն

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը թռչել չէր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Ի՞նչ նոր բան սովորեցիր այս դասից։