Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Մատենադարան🏛

Չորեքշաբթի օրը մենք դասարանով գնացել էինք մատենադարան։ Ես այնտեղ տեսա 30կգ կշռող ամենամեծ և ամենափոքր գրքերը։ Բոլոր գրքերը որոնք նկարազարդված էին որդան կարմիրով և այլ գույներով։ Ես տեսա շատ բույսեր, որդան կարմիր որի հետ դված էր այն ուտելիքը, որը որդան կարմիրը սիրում է։ Կային շատ գրքեր որոնք տպել են, բայց նաև կային պահպանված գրքեր։ Ես նկատեցի այնտեղ, որ կար մի մեծ մշակված քար, որի վրա մարդիկ չէին հասցրել փորագրել։ Ինձ շատ հետաքրքրեց այն փոքրիկ աղոթագիրքը։ Մենք լսեցինք գրքերի մասին պատմությունները մասնագետների կողմից: Ստացանք նոր և հետաքրքիր գիտելիքներ: Այնուհետև գնացինք դպրոց և ցերեկային երթուղայինի ընկերներով խաղացինք խաղեր🎈

Նկարների հղում🌈

Posted in Մայրենի

Թրատամ վագրերը

Թրատամ վագրերը վաղուց արդեն գոյություն չունեն։ Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։ Դա վերջին մեծագույն սառցադաշտերի ժամանակաշրջանն էր։

Նրանց բնորոշ է մեկ յուրօրինակություն։ Թրատամ վագրերը շատ խոշոր ու երկար վերին ժանիքներ ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։ Այդ պատճառով էլ նրա ծնոտները հատուկ կառուցվածք են ունեցել։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։ Դրանք օգնում էին գիշատչին, որ սմբակավոր կենդանիներ որսա։ Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

խոշոր-մեծ ծավալ ունեցող

ժանիք-Կաթնասուն կենդանիների ու մարդու կտրիչ ատամների և փոքր սեղանատամների միջև գտնվող ատամը, շնատամ

երախ-Կենդանիների բերան

հուժկու-ուժեղ

վիթխարի-հսկայական

Պատասխանի՛ր տեքստի հարցերին։

1.Ե՞րբ և ո՞ր ժամանակաշրջանում են ապրել թրատամ վագրերը։

Վագրերը ապրել են միլիոն տարի առաջ։

2․ Ո՞րն էր նրանց յուրօրինակությունը։ Դո՛ւրս գրիր տեքստի համապատասխան նախադասությունը։

Թրատամ վագրերը շատ խոշոր ու երկար վերին ժանիքներ ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։

3. Ո՞րն էր թրատամ վագրերի զենքը։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։

4. Ի՞նչ կենդանիներ էին որսում նրանք։

Սմբակավոր կենդանիներ։

Դո՛ւրս գրիր քեզ ամենից շատ հետաքրքրող հատվածը։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։ Դրանք օգնում էին գիշատչին, որ սմբակավոր կենդանիներ որսա։ Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Գրի՛ր կանաչով նշված բառերի հականիշները։

մեծագույն-փքրագույն

երկար-կարճ

վերին-ներքին

օգնում էին-չեին օգնում

Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական ևբայ։

ԳոյականԱծականԲայ
 Վագր խոշոր ապրել
 ժանիք երկար օգնել

Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ։

Հսկա-հսկայական

Գեղեցկություն-գեեցիկ

Յուրօրինակություն- յուրօրինակ

Երկարություն-երկար

Հնություն-հին

Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը։

Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։

Ենաթկա- Նրանք

Ստորոգյալ- ապրել են։

Կետադրի՛ր նախադասությունը։

Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։