Posted in Մայրենի

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Խեցգետնուկ-նպատակասլաց, մայրը — բարի, հայրը — խիստ, գորտեր — բամբասկոտ, ծեր խեցգետին — իմաստուն

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե մարդ ցանկություն ունի ինչ որ բան սովորելու, ապա նա կգտնի միջոց դա անելու, իսկ եթե չես ուզում սովորել, ապա պատճառներ ես գտնում դա չանելու համար:

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:ւռդիւիլօրօեռդտ

Երիտասարդ խեցգետինը ծերուկին լսելուց հետո մտածեց իր արարքի մասին և ետ վերադարձավ տուն և հայրիկից ներություն խնդրեց, բայց հայրիկն նրան չներեց և ասաց․

—Եթե քո համար առաջ գնալը ավելի կարևր է քան քո ընտանիքը ուրեմն գնա և շարունակիր առաջ քայլելը։

Երիտասարդ խեցգետինը ընթունեց հայրիկի խոսքերը և գնաց մայրիկից ներողություն խնդրեց և մայրիկը նրան ներեց, բայց ասաց, որ հայրիկին այդ մասին չասի։

Այդպես էլ երիտաարդ խեցգետինը մեկ-մեկ հանդիպւմ էր իր մայրիկի հետ, իկ մայրիկը նրան ուտելիք և գումար էր փխանցում։

Posted in русский

Страна, где все люди сделаны из масла

Страна, где все люди сделаны из масла

  1. Прочитайте сказку.
  2. Выпишите незнакомые слова и составьте предложения.
  3. Выполните упражнения.

Ударным гласным в слове называют звук, который при произнесении выделяется голосом с большей силой. Все другие гласные в слове называются безударными. Правильно ставить ударение очень важно, так как ударение может изменить смысл слова.
Например: я плачу — я плачу.

Если гласные а, о, е, я, и стоят в слове без ударения, то их нужно проверять. Для этого следует изменить слово так, чтобы эти гласные стали ударными.
Например: сосна — сосны,
стрела — стрелы.

  1. Подбери к словам с пропущенными гласными проверочные слова. Запиши слова.
    л..сток — Лист сл..нёнок —слон
    тр..винка _трава р..ка —реки
    цв..ток — цвет з..ма — зимы

2. Измени ударение, поставь его на второй гласный. Обрати внимание, как ударение изменяет смысл слова.
стрелки — стрелки замок — замок
гвоздики — гвоздики село — село
кружки — кружки стоит — стоит