Posted in Մայրենի

Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:

—Դու ետ գնա, որ ես անց կենամ, – ասաց մեկը:

—Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, – պատասխանեց մյուսը:

—Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

—Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Ես այս առակից սովրեցի, որ պետք է մեկը մյուսին տեղղ տալ, պետք է մեկը մյուսին լսել և հարգել։

Այս առակի հերոսներն են երկու կարմիր այծերը։

1․ Ինքնահավան, գոռոզ, մեկը մյուսին չզիճող։

Սա իմ նկարած առակն է։