Posted in Մաթեմատիկա

Ճանապարհ, Ժամանակ, Արագություն

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը նրա շարժման արագությունն է։

Արագությունը կարելի է չափել արագաչափի միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան շարժվում է ժամում 70 կմ արագությամբ, կամ ավտոմեքենան շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է նրա անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Գնացքը 20 ժամում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
1400:20=70կմ/ժ

Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։
5*70=350կմ

Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
2*18=36կմ

Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
12-4=8

12+8=20

1800:20=90

12*90=1080կմ

Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն

Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
450:50=9ր

Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։
4*70=280

4*90=360

360-280=80կմ

Մոտոցիկլավարը 160կմ ճանապարհի առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
160-40=120կմ

40:40=1

120:60=2

1+2=3ժ

Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
400-120=280

120:60=2

280:70=4

2+4=6ժ

Posted in Մայրենի

Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

Առաջադրանքներ

Գրե՛լ ընդգծված բառերի հոմանիշները։

Պարտեզ-այգի

Սանդուղք-աստիճան

Գողալ-բղավել

Ուրախ-երջանիկ

Շրջել-պտտվել

Փորձի՛ր պատմել Ջելսոնիմոյի անունից։

Մի  օր  գնացի  պարտեզ  և  տեսա, որ  տանձերը  հասել  են։ Հանկարծ  ասացի․

—Ախ  այս  տանձերը, միշտ  առանց  ինչ  որ  մեկին  ասելու  են  հասնում, մարդ  չգիտի  ինչ  անի։

Լավ  գնամ  սանդուղքը  բերեմ, որ  տանձերը  քաղեմ։ Մի  պահ  հանկարծ հիշեցի, որ  ես  բարձր  ձայն  ունեմ, և  կարող  եմ  խոսելով  քաղել։

Ես  ասացի․

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք: Եվ  ահա  նրանք  սկսեցին  թափվել։ Ես  շատ  ուրախացա։ Այդ  ընթացքում  ինձ  տեսել  էր  մեր  հարևանը  և  կարծել, թե  ես  չար  կախարդ  եմ։ Նա  արագ  գնաց  իր  կնոջը  պատմելու, բայց  կինը  չհավատաց, որ   ես  կարող  եմ  հրեշ  լինել։ Նա  իր  կնոջը  առաջարկեց  հարևաններին  ասել։Նրանք  ասեցին  հարևաններին  և  հարևանները  բաժանվեցին  երկու  խմբի՝ մեկ մասը  պնդում  էր  թե  ես  սուրբ  ոգի  եմ, իսկ  մյուս  մասը՝, թե  ես  չար  կախարդ եմ։ Իրականում ես չէի մտածում, որ ես կարող եմ իմ ձայնով տանձեր հավաքել, բայց արի ու տես, որ ես կարողացա։ Միայն մինչև հիմա չեմ հասկանում թէ ի՞նչի համար էին նրանք այդպես զարմացել և ի՞նչի համար էին նրանք այդպես մտածում։