Posted in Մայրենի, Uncategorized

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Սնել-սնունդ տալ, կերակրել
հափշտակել-խլել, գրավել, տիրանալ

  • Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

շինել-նորոգել
շյուղ-Ծղոտ
այժմ-հիմա
Սնել-սնունդ տալ, կերակրել
հափշտակել-խլել, գրավել, տիրանալ
կրկին-նորից

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Մայր ծիծեռնակի հիշողությունը

  • Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը<<Մայր ծիծեռնակն>> էր։

  • Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Նա ուներ շատ գեեցիկ սև մաշկ, ուներ գեղեցիկ և սուր թևեր։

  • Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Մայր ծիծեռնակը շատ լավ էր կերակրում իր ձագուկներին։ Նաև նա շատ աշխատասեր էր սիրում էր իր ծիծեռնակներին։ Եվ, երբ անքամ նրանց բույնը քանդվեց, նա չհուսահատվեց այլ հակարակը նոր բույն կառուցեց։ Մայր ծիծեռնակը շատ ուժեղ էր։

  • Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Ինձ շատ է դուր եկել նրա աշխատասիրությունը և նրա հոգատարությունը և դրա համար էլ ես այս մասն եմ ընտրել։

  • Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակ  մի  անգամ  բույն  շինեց։   Գնաց , եկավ ու  տեսավ  բույնը  ավերակ  է  դարձել։ Նա  սկսեց  նորը  շինել։ Նա  շինում  էր  և  երգում։ Ամեն  շյուղը  կպցնելիս  նա  հիշում  էր  այն  բույնը, որը  ավերակ  էր  դարձրել  արյունաբու  թշնամու կողմից։

  • Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև բանաստեղծության մեջ անընթատ շեշտում էր, որ մայր ծիծեռնակը ամեն մի շյուղը կպցնելիս հիշում էր իրենց հին բույնը։

  • Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  • Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Նա շատ լավ մայր էր և շատ սրտացավ էր իր ձագուկների համար։ Մայր ծիծեռնակը շատ աշխատաեր և չհուսահատվող էր։ Նրանք երկուսն էլ հիշաչար չէին և շարունակում էին ապրել, պայքարել իրենց ձագուկների համար։