Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան, չորս կողմից կմոտենանք արևին և ոստայնով կծածկենք նրան։
-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը,- և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։
Այսպես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվին իրենց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ –երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։
Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։
Սարդերը որոշեցին փակել արևը որովհեև մտածում էին, որ շատ լույս է աշխարհին։
Ինչո՞ւ բարկացավ արևը։
Արևը բարկացավ որովհետև առանց արև աշխարհը չի լինի։
Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական, բայ և ածական։
Գոյական սարդեր, երես, արև, ոստայն, ցանց, տոպրակ, ճանկեր
Բայ հավաքվել, կայացնել, փակել, մտածել, ծածկել, հյուսել, մթնել, ուրախանալ
Ածական ամենածեր, երկար, կապույտ, վառված, մութ
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Խորհել-մտածել
Ահռելի-հսկայական
Հրճվել-ուրախանալ
Զայրանալ-բարկանալ
Տեքստում գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Երիտասարդ-ծեր
Լույս-մութ
Կարճ-երկար
Բացել-փակել
Բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։
Գլուխ բերել- Ես գլուխ բերեցի այս առաջադրանքը։
Գլխի ընկնել-Ես գլխի ընկա ինչպես օգտվել համակագչից
Գրի՛ր տրված բառերի հոգնակին։
Ոստայն-ոստայններ
Լույս-լույսեր
Ցանց-ցանցեր
Ժամանակ-ժամանակներ
Ճանկ-ճանկեր
Կազմի՛ր բարդ բառեր, որպես առաջին բաղադրիչ գործածելով տրված գոյականները։
Արև-արևածաղիկ, արևելք, արևմուտք, արևածագ
Երես-երեսրբիչ
Սարդ-սարդոստայն
Ժամ-ժամացույց, ժամատախտակ, ժամանակ
Ընդարձակի՛ր նախադասությունը։
Սարդերը հավաքվեցին։
Սև ճանկերով խավարասեր սարդերը հավաքվեցին իրենց մութ սենյակում։
Կետադրի՛ր նախադասությունը։
Արևը բարկացավ, վառեց տոպրակը, այրեց սարդերի ճանկերը, դուրս եկավ կապույտ երկինք և շողաց ավելի պայծառ։
Խորհո՛ւրդ տուր սարդերին։
Ես խորհուրդ եմ տալիս ձեզ, որ մնաք միշտ խավարում և դուրս գնաք միայն գիշերը։
Ընդգծի՛ր՝ որ առածն է համապատասխանում բնագրի բովանդակությանը։
Լավություն արա ու ջուրը գցի՛ր։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում։